Հայիթիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել մայրուղու վրա․ կան զոհեր

Հայիթիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել մայրուղու վրա․ կան զոհեր

Թեթևշարժիչային Cessna 207 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից հարավ գտնվող Կարֆուր կոմունայի մայրուղու վրա և բախվել ավտոմեքենաների։ Նախնական տեղեկություներով՝ զոհվել է 6 մարդ. հայտնում է Nouvelliste պարբերականը։

Նշվում է, որ ճանապարհի վրա վայրէջքի ժամանակ այն բախվել է ավտոբուսի և շրջել մի բեռնատար։

Վարչապետ Արիել Անրին ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին և հանձնարարել հետաքննել պատահարը։