ՌԴ դեսպանատունն ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն անվանել է հուսահատություն

ԱՄՆ-ն սահմանափակումների նոր փաթեթ է ընդունել Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցների ցանկում են հայտնվել 28 ֆիզիկական անձինք և 40 ընկերություններ՝ նախկինում ընդունված պատժամիջոցները շրջանցելու փորձերի պատճառով։ Իսկ ավելի քան 630 ռուսաստանցիների նկատմամբ մտցվել են վիզային սահմանափակումներ։
Ըստ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան տարածած հաղորդագրության՝ նոր պատժամիջոցները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն հուսահատված է, քանի որ չի կարողանում Ռուսաստանը ենթարկել իր կամքին։
Հիշեցնենք՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով Արևմուտքը խիստ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, որոնք առաջին հերթին ուղղված են ֆինանսական ոլորտի և բարձր տեխնոլոգիական ապրանքների մատակարարումների դեմ։