Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Գորիսի պետական քոլեջում իրավիճակը լարվել է․ ի՞նչ է կատարվում

Blog Image

MediaHub-ը տեղեկացավ, որ Գորիսի պետական քոլեջում դասապրոցեսը կրկին խաթարվել է, որի պատճառը ԿԳՄՍ-ի կայացրած որոշումն է։

Քոլեջի դասախոսական կազմը և ուսանողները վաղ առավոտից բողոքի ակցիա են կազմակերպել քոլեջում քանի որ չեն ցանկանում՝ Կարեն Լազարյանը դուրս գա տնօրենի պաշտոնից։ Գորիսի պետական քոլեջի դասախոսներն ու ուսանողներն արգելափակել են տնօրենի նորանշանակ պաշտոնակատարի մուտքը՝ նախարարից պահանջելով պարզաբանումներ։

Մեր տեղեկություններով՝ վաղ առավոտից ոստիկանական ուժեր են կուտակված քոլեջի շուրջբոլորը, սպասում են հրահանգի։ Այս պահին դեռ բերման ենթարկվածներ չկան։

Իրենց բողոքի ձայնը բարձրացրած դասախոսական կազմը դիմել է նախարարությանը, հիմա սպասում են որևէ արձագանքի։
MediaHub-ը փորձեց ԿԳՄՍ-ից պարզել, թե ի՞նչ դիրքորոշում ունի նախարարությունն այս թեմայի վերաբերյալ, և ի՞նչ  է պատրաստվում անել, սակայն մեր հարցերը դեռ պատասխան չեն ստացել։ Հարցի պատասխանի դեպքում կհրապարակենք նաև այն։

Էմմա Մարտիրոսյան

Send