Թաիլանդում հարբած ռուսը ծեծի է ենթարկել տեղի ոստիկաններին. նրան զսպել են էլեկտրաշոկով (տեսանյութ)

Թաիլանդում հարբած ռուսը ծեծի է ենթարկել տեղի ոստիկաններին. նրան զսպել են էլեկտրաշոկով (տեսանյութ)

Թաիլանդի Փհուկետ կղզու Կարոն լողափում հարբած ռուսը ծեծի է ենթարկել տեղի ոստիկաններին. Նրան զսպել են էլեկտրաշոկով։ 

Տղամարդը մարտի 26-ին ծեծկռտուք է սկսել Glow Mira հյուրանոցի մոտ, կպել մյուս հյուրերին, կոպտել ու վիրավորել նրանց, խանգարել նրանց հանգստին։ Դեպքի վայր է կանչվել ոստիկանություն, սակայն հարբած ռուսը հարձակվել է աշխատակիցների վրա՝ ոտքերով հարվածել ու ծեծի ենթարկել աշխատակիցներին։ Նրան հնարավոր է եղել հանգստացնել միայն էլեկտրաշոկի օգնությամբ։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ նրա անունը Ալեքսանդր Տոլստով է։

Ծեծկռտուքի արդյունքում մեկ ոստիկան ստացել է թեթև վնասվածքներ ու կապտուկներ։ Հարբած Տոլստովը փախել է կապտուկներով, նրան հետազոտել են Չալոնգ հիվանդանոցի բժիշկները, այնուհետև իրավապահները տարել ոստիկանական բաժանմունք՝ հարցաքննության ու մեղադրանք առաջադրելու համար: Նրան կարող է սպառնալ տուգանք և արտաքսում։

Տեսանյութն այստեղ