Սուրմալուի պայթյունի հետևանքով աջակցության տրամադրման դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվել

Սուրմալուի պայթյունի հետևանքով աջակցության տրամադրման դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվել

Միասնական սոցիալական ծառայությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի օգոստոսի 14-ին Սուրմալուի պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց համար նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման նպատակով դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2022թ. դեկտեմբերի 1-ն է:

Միասնական սոցիալական ծառայություն դիմումները պետք է ներկայացվեն https://e-request.am էլեկտրոնային հարթակի միջոցով։