Թրամփը խոսել է Բայդենի մոտ քաղցկեղի ախտորոշման մասին

Թրամփը խոսել է  Բայդենի մոտ քաղցկեղի ախտորոշման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախկին նախագահ Ջո Բայդենը գուցե թաքցրել է շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղի ախտորոշումը։

Թրամփը ենթադրել է, որ սա Բայդենի նախագահության ընթացքում Սպիտակ տան կողմից նախկին նախագահի առողջության վատթարացման թաքցնելու մի մասն է։

«Ես զարմացած եմ, որ հանրությունն ավելի շուտ չտեղեկացվեց, քանի որ իններորդ փուլին հասնելու համար երկար ժամանակ է պահանջվում», - ասել է Թրամփը, երբ լրագրողը Սպիտակ տանը տեղի ունեցած անկապ միջոցառման ժամանակ խնդրել է մեկնաբանել ախտորոշումը։

Ախտորոշման մասին հանրությանը հայտնի էր դարձել երեկ։