Մոսկվա թռչող Airbus 330-ը հարկադիր վայրէջք է կատարել Խաբարովսկի օդանավակայանում. մանրամասներ

Մոսկվա թռչող Airbus 330-ը հարկադիր վայրէջք է կատարել Խաբարովսկի օդանավակայանում. մանրամասներ

Վլադիվոստոկ-Մոսկվա երթուղով ուղևորատար Airbus 330-ը վթարային վայրէջք է կատարել Խաբարովսկի օդանավակայանում՝ շարժիչի խաթարման պատճառով։ Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը հայտնել է, որ ինքնաթիռում եղել է 345 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։

«Վլադիվոստոկից Մոսկվա թռչող Airbus 330-ը հարկադիր վայրէջք է կատարել Խաբարովսկի օդանավակայանում», - ասել է գործակալության աղբյուրը։

Նրա խոսքով՝ ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը շարժիչի խաթարումն էր։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռում եղել է 345 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։

«Այն անվտանգ վայրէջք կատարեց և զննվում է մասնագետների կողմից», - եզրափակեց գործակալության աղբյուրը։