Իրանն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլ անցկացնելու առաջարկ է ստացել, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։
Նա երկրի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ առաջարկը քննարկվում է։
Բանակցությունների թեման Իրանի միջուկային ծրագիրն է։