Փաշինյանի «ինքնիշխանության» գինը

Բաքվի պահանջը կատարվել է. Երասխի գործարանը տեղափոխվում է այլ վայր:
«Անցած շաբաթների ընթացքում ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը կանոնավոր պարեկություն է իրականացրել Երասխի տարածքում՝ դիտարկելու և վերահսկելու մետալուրգիական գործարանի ապամոնտաժումը։ Մեր ներկայությամբ մենք նպաստեցինք նյութերի և սարքավորումների անվտանգ ու ապահով տեղափոխմանը նոր վայր»,- ասված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գրառման մեջ։
Այ, սա է Նիկոլ Փաշինյանի «ինքնիշխանության» գինը:
Նա Հայաստանի առաջին ղեկավարն էր, որ հայտարարեց՝ Արցախը Հայաստան է և վերջ, բայց գործնականում դարձավ Հայաստանի առաջին ղեկավարը, որ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս:
Նիկոլ Փաշինյանը բոլորից շատ խոսեց ինքնիշխանության մասին, բայց հենց նրա կառավարման տարիներին մեր երկրի շուրջ 200 կիլոմետր քառակուսի տարածքը հայտնվեց ադրբեջանական օկուպացիայի ներքո:
Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին Հայաստանը սուբյեկտից վերածվեց օբյեկտի՝ տարբեր մայրաքաղաքներից ստանալով կարգավորման անբարենպաստ առաջարկություններ:
Փաշինյանը շարունակ խոսում է տնտեսական աննախադեպ աճի մասին, բայց հենց նրա իշխանության օրոք փակվեց Սոթքի հանքավայրը, հիմա էլ փաստորեն Երասխում դադարեցվել է մետալուրգիական գործարանի շինարարությունը: Երկու դեպքում էլ՝ Ադրբեջանի պահանջով:
Վահրամ Բագրատյան