Կեցցե՛ «ամենաժողովրդավար» Կառավարությունը

Կեցցե՛  «ամենաժողովրդավար» Կառավարությունը

Քիչ առաջ մեկնարկեց Կառավարության հերթական նիստը:

Այն այսօր սկսվեց ավանդական ժամից ավելի ուշ, քանի որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չէր, նա Ռեյկյավիկում էր՝ վերջին երկու օրերին մասնակցել է Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի աշխատանքներին:

Այնտեղ էին աշխարհի մի շարք երկրների, նկատենք՝ ժողովրդավար երկրների առաջնորդներ, որոնց հետ Փաշինյանը նաև հանդիպումներ է ունեցել: Բայց արի ու տես, որ ժողովրդավար երկրների առաջնորդների հետ շփումները որևէ կերպ չեն անդրադարձել "ժողովրդավարական բաստիոն" Հայաստանի ղեկավարի օրակարգի վրա և նա շարունակում է հին ու բարի ավանդույթները: Այն է՝ Կառավարության նիստում ընդգրկված հարցերի գրեթե մեծամասնությունը զեկուցվող չեն:

Այդպես, Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված 52 հարցերից 48-ը զեկուցվող չեն, մեկը՝ գաղտնի:

Իրապես՝ կեցցե՛ «ամենաժողովրդավար» Հայաստանի Կառավարությունը...