Վահագն Խաչատուրյանը դեռ որոշում չունի

Սեպտեմբերի 28-29-ին Մայր Աթոռը կվերաօծվի։ 2012 թվականից վերանորոգվող Մայր Տաճարը վերջապես կսկսի դիմավորել հավատավոր ժողովրդին, թեև որոշ հատված կշարունակի փակ մնալ:
Վերջին երկու շաբաթներին MediaHub-ը համառորեն փորձում է պարզել, թե իշխանական էլիտայից ովքեր են մասնակցելու հավատավոր ժողովրդի համար այդքան սպասված միջոցառմանը։
Այսպես, արդեն հայտնել ենք, որ Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Տիգրան Ավինյանը չեն մասնակցելու Մյուռոնօրհնեքին։ Վերջին երկուսը աշխատանքային այցով գտնվելու են արտերկրում։
Այսօր էլ նախագահ Վահագն Խաչատուրյանի գրասենյակից պատասխան ստացանք․ նա դեռ որոշում չունի, ավելին, դեռևս նման քննարկում չի եղել։
«Երկու շաբաթ դեռ կա․ երբ հստակ որոշում լինի, հաղորդագրությամբ հանդես կգանք։ Այս ամիսը բավականին հագեցած է, և դեռևս հստակ չէ նախագահի օրակարգը»,- մեզ հետ զրույցում ասաց Խաչատուրյանի խոսնակ Աղասի Մարգարյանը։
Նա ևս մեկ անգամ հաստատեց մեր տեղեկությունը, որ նախագահը պաշտոնական հրավեր ստացել է։
Նարե Գնունի