Մի պայուսակի պատմություն

Մի պայուսակի պատմություն

Օրերս MediaHub-ը անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ Չինաստան կատարած այցին, որի ժամանակ նա մեծ հպարտությամբ կրում էր մի պայուսակ: 

Մեր անդրադարձի մեջ  եկել էինք այն եզրահանգման, որ պայուսակը աշխարհահռչակ Hermes-ի հայտնի և թանկարժեք մոդելն է, որը ձեռք բերելը բավականին բարդ գործընթաց է։ Մենք եկել էինք այն եզրահանգման, մտածելով, որ դժվար թե վարչապետի տիկինը կրեր Hermes-ի հայտնի և թանկարժեք մոդելի էժան կրկնօրինակը, չէ որ հնարավոր է գնել մատչելի, բայց յուրօրինակ պայուսակ, նպաստելով հայրենական գեղագիտական մտքի զարգացմանը։

Ո՞վ կմտածեր, որ Փաշինյանի տիկինը, ով 2018 թվականի հեղափոխությունից հետո սիրում է գեղեցիկ հագուստ, պայուսակ ու զարդեր կրել և նորաձևությանը, կարծես թե, հետևում է, իրականում կարող է նման պատմության մեջ հայտնվել և օրիգինալ մոդելը փոխարինել դրա հայկական արտադրության կրկնօրինակ հանդիսացող ինչ-որ պայուսակով, որը չափազանց նման է մեր նշված մոդելին:

Նշվածը պարզ դարձավ ընթերցողների արձագանքի արդյունքում, որոնք մեզ հայտնեցին, որ Աննա Հակոբյանի կրած պայուսակը մեծ հավանականությամբ աշխարհահռչակ Hermes-ի կրկնօրինակն է, որի գինը շուկայում տատանվում է 35 000 ՀՀ դրամի սահմաններում։

Մենք, որպես բարեխիղճ լրագրողներ, համեմատեցինք երկու պայուսակները՝ բոլոր կանանց երազանք հանդիսացող հրաշալի Hermes-ը և շատերին հասանելի հայկական արտադրության այդ պայուսակը: Եվ այո՝ իսկապես կարելի է գալ եզրահանգման, որ Աննա Հակոբյանի ձեռքին ոչ թե օրիգինալ պայուսակ է, այլ ուրիշ մի բան, որը Hermes-ի մեկին մեկ կրկնօրինակը կարծես լինի, բայց մի փոքրիկ դետալի տարբերությամբ, որը հնարավոր է տեսնել միայն պայուսակը մանրազնին ուսումնասիրելիս։ 

Թեև ավելացնենք, որ գուցե նույն այդ աջակիցներն էլ են սխալվում և Աննա Հակոբյանին իսկապես հաջողվել է դառնալ Hermes-ի սեփականատեր, ինչը պատիվ է ցանկացած կնոջ համար: