Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Շոյգու

Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Շոյգու

Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

ՌԴ ԱԽ քարտուղարն ասել է, որ կարևոր է երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացումը տարածաշրջանային անվտանգության, ռազմատեխնիկական, տրանսպորտային ու տնտեսական առաջընթացի համար։