Բանգլադեշի նախագահը ցրել է երկրի խորհրդարանը, կարգադրել բանտից ազատել ընդդիմադիր կուսակցության առաջնորդին (տեսանյութեր)

Բանգլադեշի նախագահ Շահաբուդդին Չուպպուն ցրել է երկրի խորհրդարանը և կարգադրել բանտից ազատել ընդդիմադիր Ազգայնական կուսակցության առաջնորդ Խալիդա Զիային
Խորհրդարանը ցրվել է բանակի երեք հրամանատարների, տարբեր քաղաքական կուսակցությունների առաջնորդների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և հակախտրական ուսանողական շարժման առաջնորդների որոշմամբ, հայտնել է Dhaka Post-ը։
Բանգլադեշում անկարգությունների ընթացքում «Ջեսսոր» հյուրանոցի այրման հետևանքով զոհերի թիվը կազմել է 24 մարդ, ավելի քան 150-ը հոսպիտալացվել են, գրել է Dhaka Tribune-ը։ Բենգալյան բանակի և անհայտ անձանց միջև բախումներ են այս գիշեր Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի փողոցներում։
Ըստ տեղեկությունների՝ ցուցարարների կողմից ողջ-ողջ այրվել է Բանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինայի իշխող «Ավամի լիգա» կուսակցության նախագահ Մոհսին Ռեզան:
Երկուշաբթի օրը, զանգվածային հակակառավարական ցույցերի ընթացքում Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական էր տվել ու լքել երկիրը։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նա տարհանվել է Հնդկաստան։
Կադրերն այստեղ