Բանգլադեշում ցուցարարները քանդել են առաջին ղեկավարի հուշարձանը․ ինչ է հայտնի (տեսանյութ, լուսանկարներ)

Բանգլադեշում ցուցարարները քանդել են առաջին ղեկավարի հուշարձանը․ ինչ է հայտնի (տեսանյութ, լուսանկարներ)

Շեյխ Հասինան, ով լքել է Բանգլադեշի վարչապետի պաշտոնը, դեռ Հնդկաստանում է։

Տեղեկությունը հաստատել է Հնդկաստանի ԱԳՆ-ն։

Երկրում փաստացի իշխանության չկա, ժամանակավոր կառավարություն դեռ չի ձևավորվել։ Ուսանողների բողոքի ցույցերի առաջնորդներն առաջարկում են, որ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մոհամմադ Յունուսը (նա 84 տարեկան է) լինի կառավարության գլխավոր խորհրդականը։

Տեսանյութում՝ ցուցարարները քանդում են պետության առաջին ղեկավարի և պաշտոնաթող վարչապետի հոր՝ Մուջիբուր Ռահմանի հուշարձանը։ Երեկ Շեյխ Հասինան հայտարարել էր  վարչապետի պաշտոնից հեռանալու մասին և լքել երկիրը՝ տեղափոխվելով Հնդկաստան։

Բանգլադեշում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 109-ի։

Բանգլադեշում արդեն մի քանի շաբաթ շարունակվում են բողոքի ցույցերը կառավարության աշխատատեղերի քվոտաների համակարգի դեմ։ Ցուցարարները պահանջում են դադարեցնել քվոտային համակարգը, որը պետական ​​աշխատատեղերի մինչև 30%-ը վերապահում է վետերանների ընտանիքի անդամներին, ովքեր կռվել են Բանգլադեշի 1971-ի Անկախության պատերազմում:

Իշխանությունները զիջումների են գնացել՝ նվազեցնելով չհամապատասխանող քվոտաները, սակայն ցույցերը շարունակվում են։

Տեսանյութն ու լուսանկարներն այստեղ