Փաշինյանը Ղարիբաշվիլիին է ներկայացրել «խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ զարգացումները

Այսօր կայացավ ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը: Հայաստանի և Վրաստանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի` Թբիլիսիում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Փաշինյանը։

Նա շնորհավորեց Վրաստանի կառավարությանը և ժողովրդին Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ ձեռք բերելու համար։

«Այսօր քննարկել ենք հարցերի լայն շրջանակ՝ տնտեսությունից մինչև առևտուր և ներդրումներ, էներգետիկ ոլորտից մինչև կրթություն, մշակույթ և մարդկանց միջև շփումներ։ Մեր քննարկումների ընթացքում անդրադարձել ենք հարավային Կովկասում առևտրային և տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանն ու նոր հաղորդակցությունների ստեղծման հնարավորություններին։ Մեր գործընկերներին եմ ներկայացրել Հայաստանի կառավարության հեղինակած «խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ զարգացումները, որի մասին հնարավորություն ունեցա խոսել և ներկայացնել նախորդ տարի հոկտեմբերին վարչապետ Ղարիբաշվիլիի հրավերով Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ»  համաժողովին մասնակցության ժամանակ։ Ներկա իրողությունների պայմաններում, երբ փոփոխվում են տարբեր երթուղիներ, մեր տարածաշրջանը տարանցիկ նոր հանգույց կարող է դառնալ արևելքի և արևմուտքի, հարավի և հյուսիսի միջև»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում