ՀՀ-ն ու Վրաստանը ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին հուշագիր. Ղարիբաշվիլի

Վրաստանն ու Հայաստանը կնքել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր: Այս մասին Թբիլիսիում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Մենք պատմականորեն շատ ուժեղ դաշնակիցներ ենք, բարեկամներ, ոչ միայն հարևաններ, մենք լավ գործընկերություն և համագործակցություն ունենք բոլոր ոլորտներում և, կարելի է ասել, արդեն փաստացի ռազմավարական գործընկերներ էինք, և հիմա դա ամրագրեցինք պաշտոնապես»,- ասաց Ղարիբաշվիլին։

Նշենք, Փաշինյանը Թբիլիսի է ժամանել այսօր, այցի ընթացքում երկու երկրների վարչապետների գլխավորությամբ տեղի է ունեցել Վրաստան-Հայաստան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը։

Մանրամասները՝ տեսանյութում