Փաշինյանը հույսը դրել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների վրա

Վարչապետ Ղարիվբաշվիլիի հետ ստորագրել ենք ՀՀ և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիր։ Այս մասին Թբիլիսիում համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Վարչապետ Ղարիբաշվիլիի հետ քննարկումների ընթացքում պայմանավորվել ենք նաև հանձնարարել համապատասխան գերատեսչություններին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանազատման գործընթացը ավարտին հասցնելու ուղղությամբ։ Գործընկերոջս տեղեկացրել եմ նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերի մասին։ Ընդգծվել է, որ ռազմաշունչ և առավելապաշտական հռետորաբանությունը չի նպաստում կարգավորման գործընթացին։ Հուսով եմ, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա արդեն իսկ համաձայնեցված խաղաղության պայմանագրի վերամշակումը ավարտին հասցնելու համար»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում