Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ փոխնախագահն ու նախագահն անդրադարձել են Արևմտյան ափի անեքսիայի հարցին

Blog Image

Արևմտյան ափի անեքսիայի վերաբերյալ Քնեսեթի քվեարկությունը «հիմար քաղաքական հնարք» է եղել, ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Եվ ես անձամբ դա ընդունեցի որպես վիրավորանք։ Արևմտյան ափը չի անեքսիայի ենթարկվի Իսրայելի կողմից։ Թրամփի վարչակազմի քաղաքականությունն այն է, որ Արևմտյան ափը չի անեքսիայի ենթարկվի Իսրայելի կողմից։ Այդ քաղաքականությունը կմնա անփոփոխ։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է անցկացնել խորհրդանշական քվեարկություններ, թող շարունակի։ Բայց մեզ դա, անշուշտ, դուր չեկավ», - ասել է ԱՄՆ փոխնախագահը Իսրայելից մեկնելուց առաջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TIME ամսագրին ասել է, որ Արևմտյան ափի անեքսիա տեղի չի ունենա։ «Քանի որ ես իմ խոսքն եմ տվել արաբական երկրներին, որ Իսրայելը կկորցնի ԱՄՆ ողջ աջակցությունը, եթե դա տեղի ունենա»,- նշել է նա։

Send