Հուսով ենք, որ այդ գործընթացները չեն հանգեցնի դատական համակարգի և ժողովրդի միջև պատնեշի, վստահության անկման, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Շիրակում ձերբակալությունների մասին։
«Սա Հայաստանի ներքին գործն է։ Մոսկվան հետևում է զարգացումներին` հաշվի առնելով, որ Շիրակում են տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան, Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը»,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը` մեկնաբանելով համայնքապետ Վարդան Ղուկասյանի և նրա կողմնակիցների ձերբակալության մասին լուրերը։
