Մեծ ընտանիքները պետք է դառնան նորմա Ռուսաստանում, ավելի ու ավելի շատ ռուսներ ցանկանում են մեծ ընտանիքներ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ժողովրդագրական խորհրդի նիստում։
- Պետությունը պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի երեխայի ծնունդը բարձրացնի ընտանիքի կարգավիճակը, այլ ոչ թե վատթարացնի նրա պայմանները;
- Երեխա ունենալը յուրաքանչյուր ընտանիքի անձնական որոշում է, չպետք է ճնշում լինի;
- Հայրությունն ու մայրությունն ուրախություն են, և դա չպետք է հետաձգել;
- Կարևոր է, որ երիտասարդները ստիպված չլինեն ընտրություն կատարել ծնող լինելու և կրթության, կամ կարիերայի միջև;
- Ծնելիության մակարդակի անկումն այսօր համաշխարհային մարտահրավեր է, և Ռուսաստանը բացառություն չէ;
- Ընտանիքներին աջակցելը հստակ առաջնահերթություն է, պետության, բիզնեսի և հասարակության համախմբումը, ինչպես նաև լրատվամիջոցների աջակցությունը կարևոր են։
