Սանկտ Պետերբուրգում եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել

Սանկտ Պետերբուրգում եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել

Սանկտ Պետերբուրգում օդի բարձր ջերմաստիճանի, սպասվող անձրևների և ամպրոպների պատճառով հայտարարվել է եղանակային վտանգի «դեղին» աստիճան, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Ռոսհիդրոմետկենտրոնի տվյալներով՝ հունիսի 28-ից մինչև ժամը 20.00-ն Սանկտ Պետերբուրգում կպահպանվի օդի շատ բարձր ջերմաստիճան (պլյուս 30 աստիճան և ավել), հունիսի 29-ին՝ ժամը 12.00-19.00, տեղ-տեղ սպասվում է անձրև և ամպրոպ, նաև քամու ուժգնացում՝ վայրկյանում 15-17 մետր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իշխանությունները բնակիչներին և այցելուներին խնդրում են զգույշ լինել:  

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world