ԱՄՆ-ում կայծակի հարվածից տուժել է 7 երեխա. մանրամասներ

ԱՄՆ-ում կայծակի հարվածից տուժել է 7 երեխա. մանրամասներ

ԱՄՆ-ի Յուտա նահանգում կայծակի հարվածի հետեւանքով յոթ երեխա է հոսպիտալացվել. հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով Սեւյեր շրջանի շերիֆի գրասենյակի հայտարարությունը։

«Մոտ 50 երեխա կայծակի հարվածի է ենթարկվել, ինչի հետևանքով 7-ը հոսանքահարվելու պատճառով տեղափոխվել են հիվանդանոց»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հեռուստաալիքի տվյալներով, երբ մի խումբ երեխաներ զբոսնելիս են եղել, հորդառատ անձրեւ է սկսվել եւ կայծակը հարվածել է նրանց մոտ գտնվող գետնին։ Նշվում է, որ հիվանդանոց ուղարկված երեխաներից ոչ ոք կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ չի ստացել։ Հաղորդվում է, որ մնացած երեխաները ապահով տուն են ուղարկվել: 

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world