Մասնակիցների ընդհանուր թիվը ժամը 18:00-ի դրությամբ. թարմացումներ Իրանի նախագահական ընտրություններից

Հիշեցնենք, որ Իրանում այսօր նախագահական ընտրություններ են:
Քվեարկելու իրավունք ունեցող իրանցիների ընդհանուր թիվը 62 միլիոն է:
Քվեարկությանը մասնակցության ամենաբարձր ցուցանիշներն Իրանում սովորաբար գրանցվում են 17:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ընտրատեղամասերը փակվելու են Թեհրանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:
Ժամը 18:00-ի դրությամբ Իրանի նախագահական ընտրություններին մասնակցությունն ամենացածրն է պատմության մեջ՝ մոտ 13 միլիոն ընտրող։
2021 թվականին, երբ քվեարկության արդյունքներում հակառեկորդ է գրանցվել, ընտրողների թիվն այն ժամանակ կազմում էր մոտ 16 միլիոն մարդ։
Թարմացումներն ավելի արագ հետևել՝ այստեղ