Պետերբուրգում hրաձգnւթյnւն է եղել, nuտիկան է վիրավnրվել․ կրակnցներ են hնչել նաև հենց նկարահանող խմբի հետևում (տեսանյութ)

Հրաձգություն Սանկտ Պետերբուրգի Նևսկի թաղամասում. տեղի բնակիչը վիրավորել է ոստիկանին: Հայտնել է РЕН ТВ-ն։
Աղբյուրի համաձայն՝ Նարոդնայա փողոցի բնակարաններից մեկում տղամարդը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ։ Հանգամանքները պարզվում են։
Ավելի ուշ նոր կրակոցներ են հնչել հենց РЕН ТВ-ի թղթակցի ետևում՝ Սանկտ Պետերբուրգի այն տան մոտ, որտեղ մի տղամարդ ավելի վաղ կրակ էր բացել ոստիկանի վրա։
Տան բնակչի խոսքով՝ ոստիկանություն սկզբում կանչել են ընտանեկան վիճաբանության պատճառով, որի ժամանակ կրակոցների ձայն է լսվել։
Տեսանյութն այստեղ