Դպրnցականների վրա տանիք է ընկնել․ 12 uան վիրավnրվել է (տեսանյութ)

Դպրnցականների վրա տանիք է ընկնել․ 12 uան վիրավnրվել է (տեսանյութ)

Կրասնոդարի երկրամասի թիվ 29 դպրոցի սաների վրա տանիք է ընկնել։ 12 երեխա վիրավորվել է։ Հայտնել է SHOT տելեգրամյան ալիքը։

10 դպրոցական օգնություն ստանալուց հետո արդեն ամբուլատոր բուժում է ստացել։ 2 երեխա շարունակում է մնալ հիվանդանոցում։

Հարուցվել է քրեական գործ՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում» հոդվածով։

Ականատեսները SHOT-ին պատմել են, որ շատ ծնողներ վրդովված են եղել դպրոցի տնօրինության գործողություններից, քանի որ նախօրեին փոթորկի մասին նախազգուշացում էր հայտարարվել, միջոցառումն ինքնին կարող էր իրականացվել ուսումնական հաստատության ներսում։

Կրասնոդարի երկրամասում  30 մ/վրկ ուժգնությամբ ուժեղ փոթորիկ է եղել։

Տեսանյութն այստեղ