Թաթարստանում բախվել են երկու մոտոցիկլետներ, ինչի հետևանքով երեք մարդ է մահացել

Թաթարստանի Իննոպոլիսի մոտակայքում բախվել են BMW-ի երկու մոտոցիկլետներ, ինչի հետևանքով մահացել են վարորդներն ու մեկ մոտոցիկլետի ուղևորը, հայտնում է հանրապետության դատախազությունը։
Նախնական տվյալներով՝ այսօր կեսօրին հանրապետության Վերխնեուսլոնսկի շրջանի Իննոպոլիս քաղաքի մոտ բախվել են երկու մոտոցիկլետներ, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկի և՛ վարորդը, և՛ ուղևորը մահացել են։ Վթարից հետո դատախազությունը հետաքննություն է կազմակերպել։ Վերահսկող մարմինը կստուգի ճանապարհային անվտանգության պահանջների համապատասխանությունը: Դեպքի վայր է մեկնել Վերխնեուսլոնսկի շրջանի դատախազի պաշտոնակատար Ալսու Դանիլովան։