Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն փորձարկել է նոր ռադիոալիքային զենք

Բրիտանիայում հաջողությամբ փորձարկվել է ռադիոալիքային նոր զենք, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) խմբերը չեզոքացնելու համար, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը։
Զորավարժությունները տեղի են ունեցել Արևմտյան Ուելսում։ Գերատեսչությունը նշել է, որ սա Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենախոշոր զենքն է կապված անօդաչու թռչող սարքերի խմբի դեմ պայքարի հետ։
Այս զենքը բարձր հաճախականությամբ ռադիոալիքների (RF DEW) արձակող սարք է։ Ըստ ՊՆ-ի՝ այս զինատեսակը կարող է ակնթարթորեն չեզոքացնել միանգամից մի քանի թիրախ։
Համակարգի ոչնչացման շառավիղը 1 կմ է։ Այն արդյունավետ է օդային թիրախների դեմ, որոնք չեն կարող չեզոքացվել ներկայումս օգտագործվող էլեկտրոնային պատերազմի (EW) համակարգերի միջոցով:
Այս զենքի ստեղծման համար բրիտանական իշխանությունները ներդրել են ավելի քան 40 մլն ֆունտ ստերլինգ։
RF DEW զինտեսակը մշակվել է արդյունաբերական կոնսորցիումի կողմից, որը գլխավորում է ֆրանսիական Thales պաշտպանական ընկերության բրիտանական թևը: