ՄԱԳԱՏԷ-ի տնօրենն Իրանում է եղել

ՄԱԳԱՏԷ-ի տնօրենն Իրանում է եղել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Իրանում է եղել՝ Իրանի միջուկային ծրագրի ղեկավարի հետ բանակցելու:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հանդիպել է արդեն Գրոսիի հետ։

«Մենք հակված ենք վստահելու Գրոսիի առաքելությանը, որն ուղղված է գործակալությունը քաղաքականությունից և քաղաքականացումից զերծ պահելուն՝ կենտրոնանալով տեխնիկական խնդիրների վրա»,- գրել է Արաղչին:

Նրա խոսքով՝ առաջիկա ամիսներին գործակալությունը կարող է կարևոր դեր խաղալ Իրանի միջուկային խնդրի կարգավորման գործում։