Թբիլիսիում մեկնարկել է Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների հանդիպումը

Թբիլիսիում մեկնարկել է Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարների հանդիպումը։
Վրացական կողմը բանակցություններին ներկայացնում է ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան, Ադրբեջանը՝ Էլնուր Մամեդովը, Հայաստանը՝ Վահան Կոստանյանը, գրել են վրացական ԶԼՄ-ները։