Երկրի վրա մագնիսական փոթորկի հզորությունը հասել է «շատ ուժեղ» մակարդակի

Երկրի վրա մագնիսական փոթորկի հզորությունը հասել է «շատ ուժեղ» մակարդակի

Երկրի վրա մագնիսական փոթորկի հզորության մակարդակը հասել է G4 նիշի, որը «շատ ուժեղ է», հայտնել ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը։

Երկրի մագնիսական դաշտի տատանման մակարդակը բարձրացել է G4 նիշի, որը 5 նիշանոց սանդղակով նախավերջինն է։ Այն համարվում է «շատ ուժեղ»: G5-ը «չափազանց ուժեղ» է, իսկ G1-ը՝ «թույլ»։

Այս մակարդակը ենթադրում է Երկրի վրա հաղորդակցության, ռադիոկապի, արբանյակային և ռադիոհաճախականությունների նավիգացիայի մի քանի ժամանոց խափանումներ: