ԱՄՆ պետքարտուղարությունը փակում է Արտաքին միջամտության և ազդեցության հակազդման բաժինը

ԱՄՆ պետական քարտուղարությունը փակում է Արտաքին միջամտության և ազդեցության հակազդման բաժինը, հայտնել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ես հայտարարում եմ Օտարերկրյա տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության դեմ պայքարի գրասենյակի փակման մասին, որը նախկինում հայտնի էր որպես Գլոբալ ներգրավման կենտրոն»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նրա խոսքով՝ կենտրոնի աշխատանքը ամերիկացի հարկատուների համար արժենում է տարեկան ավելի քան 50 միլիոն դոլար։