Կյանքի հետքեր են հայտնաբերվել Երկրից 120 լուսային տարի հեռավորության վրա

Կյանքի հետքեր են հայտնաբերվել Երկրից 120 լուսային տարի հեռավորության վրա

Քեմբրիջի համալսարանի գիտնականները Արեգակնային համակարգից դուրս կյանքի նշաններ են հայտնաբերել:

Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Astrophysical Journal-ում, գրել են ԶԼՄ-ները։

Օգտագործելով Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակի տվյալները՝ Քեմբրիջի համալսարանի աստղագետները հայտնաբերել են դիմեթիլ սուլֆիդի (DMS) և դիմեթիլ դիսուլֆիդի (DMDS) քիմիական հետքեր՝ մոլեկուլներ, որոնք ցույց են տալիս կյանքի առկայությունը:

Երկրի վրա այս մոլեկուլները արտադրվում են միայն կենդանի օրգանիզմների, հիմնականում մանրէների կողմից:

Մոլեկուլները հայտնաբերվել են «K2-18b» էկզոմոլորակի մթնոլորտում, որը Երկրից մոտ 124 լուսատարի հեռավորության վրա է, Առյուծ համաստեղությունում։

«K2-18b»-ն 2,6 անգամ ավելի մեծ է և 8,6 անգամ ավելի ծանր, քան Երկիրը։ Եվ փորձագետները կարծում են, որ այն ծածկված է օվկիանոսով: Մոլորակի ջերմաստիճանը մոտ է Երկրի ջերմաստիճանին, բայց այն այնքան արագ է պտտվում, որ մեկ տարին այնտեղ տևում է ընդամենը 33 օր:

«Հաշվի առնելով այն ամենը, ինչ մենք գիտենք այս մոլորակի մասին, «Գիզեյան» աշխարհը՝ օվկիանոսով լի, այն սցենարն է, որը լավագույնս համապատասխանում է մեր ունեցած տվյալներին»,- ասել է պրոֆեսոր Նիկկու Մադհուսուդհանը, ով ղեկավարել է ուսումնասիրությունը: