Հարվարդի համալսարանի գիտնականները դադարեցնում են տուբերկուլյոզի և տիեզերքի հետազոտությունները

Հարվարդի համալսարանի գիտնականները դադարեցնում են տուբերկուլյոզի և տիեզերական ճանապարհորդությունների վերաբերյալ հետազոտությունները այն բանից հետո, երբ ԱՄՆ Ներքին անվտանգության դեպարտամենտը չեղյալ է հայտարարել դրամաշնորհները, գրել է «The New York Times» թերթը։
Նախկինում դեպարտամենտը չեղյալ է հայտարարել Հարվարդին տրամադրվող երկու դրամաշնորհ՝ ավելի քան 2,7 միլիոն դոլար ընդհանուր գումարով:
Իմունոլոգ Սառա Ֆորչունը հրապարակմանը պատմել է, որ դրամաշնորհների չեղարկումից մի քանի ժամ անց իրեն ասել են, որ դադարեցնի տուբերկուլյոզի հետազոտության իր աշխատանքը:
Հարվարդի պրոֆեսոր Դեյվիդ Ուոլթին նաև հանձնարարվել է «անհապաղ դադարեցնել» ամիոտրոֆիկ կողային սկլերոզի հետազոտությունը, որը նաև հայտնի է որպես Լու Գերիգի հիվանդություն: «Եթե այս նախագիծը փակվի, ինչը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա, իսկ հետո կփակվեն այլ նախագծեր, մարդիկ կմահանան»,- նշել է հետազոտողը։