Իշխանության կողմից երթերի մարդկանց բերելու առնչությամբ քրգործ է հարուցվել

«Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավին գումարով մասնակիցներ բերելու լուրերի առնչությամբ քրեական գործ է հարուցվել․ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ դիտորդական կազմակերպություններից մեկն ուսումնասիրություն էր արել, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավի համար գումարի դիմաց մարդիկ էին հավաքագրվել"