Գյուղերից մարդկանց են բերել ՔՊ-ի երթի բազմամարդությունն ապահովելու համար

Գյուղերից մարդկանց են բերել ՔՊ-ի երթի բազմամարդությունն ապահովելու համար

Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորության, Էրեբունի թանգարանի մոտից քայլերթ մեկնարկեցին դեպի Երևանի քաղաքապետարան՝ ի աջակցություն Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի:

Մինչ ՔՊ-ականները Էրեբունուց քայլելով գալիս են դեպի քաղաքապետարան, MediaHub-ի լրագրողն այդ ճանապարհին ֆիքսեց մարդկանց բազմաթիվ խմբեր, որոնք սպասում են, որպեսզի միանան Փաշինյանի ու Ավինյանի գլխավորությամբ քայլերթին: Լսելով նրանց խոսակցությունները, պարզ է դառնում, որ նրանցից շատերը երևանաբնակ չեն:

ՔՊ-ն այսպիսով փորձում է ցույց տալ, որ ունի երևանցիների աջակցությունը:

Հիշեցնենք, սեպտեմբերի 17-ին երևանցիներն ընտրելու են Երևանի նոր ավագանի: