Զոհվածի մայր տիկին Գայանեի խափանման միջոցը փոխվեց, նա կմնա տնային կալանքում

Զոհվածի մայր Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցը քիչ առաջ փոխվեց․ նա կմնա տնային կալանքում։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանի փաստաբանը՝ Հովսեփ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ տնային կալանք է տրվել նախաքննական փուլի համար, բայց այսօրվանից առաջին ատյանի դատարանում նախնական լսումներ են լինելու, կրկին քննարկվելու է Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը։
«Բայց այդ որոշումն էլ մեզ չի բավարարում, տիկին Գայանեն պետք է ազատ արձակվի, այսօր այդ հարցին կանդրադառնանք»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնենք Գայանե Մարտիրոսյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու համար:
Նարե Գնունի