Անդո՜, կողքերդ նայիր

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, ով փաստերը մանիպուլացնելու մեծ վարպետ է:
«Զարմացածը»
Տավուշի մարզից հանձնվող տարածքների վերաբերյալ լրագրողի հարցին հարցով պատասխանել է Անդրանիկ Քոչարյանը․ «Հիմա ինչի՞ ա այս հարցը ձեզ մոտ առաջացել, էդ վախը ո՞վ ա դրել ձեր մեջ, որ այդպիսի իրավիճակ կա այս պահին, կամ կարող է լինել»:
Նիկոլի զինվորը
Անդրանիկ Քոչարյանը լավատեղյակ է, որ Հայաստանում մարդկանց պատերազմով ահաբեկում է հենց Նիկոլ Փաշինյանը, բայց իրեն հայտնի կենդանու տեղն է դրել և խուճապ տարածողին փնտրում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի կամ քաղաքագետ Արթուր Խաչիկյանի մեջ:
Այս ամեն ինչին կարող էինք հումորով վերաբերել, եթե ամեն ինչ այսքան տխուր չլիներ:
Իսկ փաստն այն է, որ Քոչարյանն այնքան ստորաքարշաբար է ծառայում Փաշինյանին, որ անգամ կորցրել է մի օր հանգիստ թոշակի գնալու հնարավորությունը:
Վահրամ Բագրատյան