Չտեսների իշխանություն

Չտեսների իշխանություն

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն է՝ Լուլուն, ով փաստացի օգտագործում է իր պաշտոնական դիրքն՝ արտոնություն կորզելու նպատակով: 

Լուլուն «անապահով» ուսանող է 

Մամուլը գրում է, որ ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, ով մասնագիտությամբ պատմաբան է, մի քանի տարի առաջ որոշել է նոր մասնագիտություն յուրացնել և 2021-ին դիմել է Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջապահության ֆակուլտետ: Լուլուն որոշել է դա անել առանց ուսման վարձ վճարելու, որը 1 միլիոն դրամ է կազմել: Նրա մտերիմը՝ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, գրավոր դիմել է ԵՊԲՀ ղեկավարությանը` խնդրելով զեղչել ուսման վարձը: 

Հակասոցիալական իշխանություն 

Պատգամավորի աշխատավարձը Հայաստանում ամենաբարձրներից մեկն է ու հաստատ դրանով օժտված մարդը սոցիալական արտոնություններով չպետք է օժտվի: Նախ, սա Լուլուի երկրորդ մասնագիտությունն է ու տվյալ դեպքում՝ մարդը լիարժեք պետք է վճարի իր ուսման համար: Եվ երկրորդը՝ երկրում կան հազարավոր տաղանդավոր, անապահով երեխաներ ու պետությունը նրանց հարցերով պետք է զբաղվի՝ իշխանության, նրա քաղաքական թիմի ներկայացուցիչների «կապրիզները» հոգալու փոխարեն:

Վահրամ Բագրատյան