Ոստիկանական բեսպրեդել

Ոստիկանական բեսպրեդել

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ՆԳ նախարար Վահե Ղազարյանն է, ում ենթակաները վերջին օրերին դիմում են աննախադեպ ռեպրեսիաների: 

Նարեկի ու Վազգենի կալանավորումը 

Ուրբաթ ձերբակալվեցին, ապա ժամերի ընթացքում կալանավորվեցին «Իմնեմնիմի» podcast–ի վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը:
«2024թ. մարտի 20-ին ինտերնետային «Youtube.com» կայքում ուղիղ հեռարձակվող «Ի…»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրը ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին և ՀՀ վարչապետի ելույթներին, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին»,- ասված է ՔԿ տարածած հաղորդագրության տեքստում:
Հայաստանի պատմության մեջ «աննախադեպ» հերթական իրադարձությունը տեղի ունեցավ. մարդկանց հրապարակային խոսքի մեջ իրավապահները փաստացի խուլիգանության հատկանիշ գտան ու սա այն դեպքում, երբ ծանր վիրավորանքն ապաքրեականացված է: 

Ոստիկանության սադիզմը 

Սակայն այս գործի իրավական կողմը հաջողությամբ մերկացնում են փաստաբանները, իսկ մենք արձանագրենք այն սադիզմը, որով ոստիկանները ձերբակալեցին հատկապես Նարեկ Սամսոնյանին:
Վահե Ղազարյանը և նրա ենթակայության տակ գտնվող ոստիկանությունը դարձել են Փաշինյանի ավտորիտար նկրտումների միակ հենարանը, ինչն, անշուշտ, արձանագրվելու է պատմության կողմից:

Վահրամ Բագրատյան