Բա ո՞վ է «հող հանձնողը»

Բա ո՞վ է «հող հանձնողը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանն է, ով փորձում է ամեն կերպ «մաքրել» Փաշինյանի «դեմքը» 

«Պինդ տղեն» 

Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է հասկացել Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «եթե հողերը չհանձնենք պատերազմ կլինի», Ասրյանը պատասխանել է․ «Մենք հող հանձնող չենք»։ 

Մանիպուլյացիա 

Եթե Ասրյանին լավ չճանաչեինք, մեզ կարող էր թվալ՝ նա հակադրվում է Փաշինյանին: Բայց սա ակնհայտորեն այդ դեպքը չէ՝ գեներալը Փաշինյանի դեմ չի ընդվզում, անգամ հրաժարականի դիմում չի գրում: Նա ընդամենը զարգացնում է Փաշինյանի հայտնի «մակետային» տրամաբանությունը, ըստ որի՝ մենք Ադրբեջանին վերադարձնում ենք այն, ինչ նրան է պատկանում:
Իսկ ոմանք միամտաբար կարծում են, թե զինվորականների մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր չեն կատարի Փաշինյանի ազգադավ հրամանները:

Վահրամ Բագրատյան