Դատարանն ընդդիմության առաջնորդին պարտավորեցրել է 75 հազար լիրա փոխհատուցում վճարել Էրդողանին

Անկարայի դատարանն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգուր Օզելին պարտավորեցրել է 75 հազար թուրքական լիրա (1950 դոլար) փոխհատուցում վճարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատճառված բարոյական վնասի համար, գրել են ԶԼՄ-ները։
Հայից պատճառն Օզելի 2022 թվականի ապրիլի 26-ի հայտարարությունն է եղել, որում նա Էրդողանին մեղադրում էր դատական համակարգի անկախությունը խարխլելու համար։
Նախագահի փաստաբանը նշել է, որ սա Օզելի դեմ առաջին հայցը չէ նման հայտարարությունների համար։
Վերջերս Էրդողանը դատի էր տվել նրան կուսակցության համագումարում արված հայտարարության համար։ Ընդդիմության առաջնորդը Էրդողանին անվանել էր «խունտայի առաջնորդ»։ Հայցվոր կողմը պահանջում է 500 հազար լիրա փոխհատուցում։