Զելենսկին աշխատանքից ազատել է ռմբակոծված Սումիի շրջանային ռազմական վարչության ղեկավարին

Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Սումիի շրջանային ռազմական վարչության ղեկավար Վլադիմիր Արտյուխին։
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ պաշտոնյան սոցցանցերի մեկնաբանություններում, ըստ էության, հաստատել է, որ ապրիլի 13-ին՝ հրթիռային հարվածից մեկ օր առաջ, Սումիում տեղի է ունեցել զինվորական պարգեւատրման արարողություն։