ՀԱՄԱՍ-ը մերժել է իսրայելական զինադադարի նոր առաջարկը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը մերժել է Իսրայելի առաջարկը՝ վեց շաբաթով հրադադարի մասին՝ իսրայելցի ողջ մնացած պատանդների կեսին ազատ արձակելու և զինաթափելու դիմաց, BBC-ին հայտնել է աղբյուրը։
«Իսրայելի առաջարկը շարժմանը փոխանցվել է Եգիպտոսի միջոցով և կոչ է արել զինաթափել ՀԱՄԱՍ-ին՝ առանց պատերազմը դադարեցնելու կամ Իսրայելի՝ Գազայի հատվածից դուրս գալու որևէ պարտավորության: Այդ իսկ պատճառով ՀԱՄԱՍ-ը մերժել է առաջարկը»,- BBC-ին ասել է բանակցություններին ծանոթ պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյան:
BBC-ի աղբյուրը հավելել է, որ ցանկացած ապագա համաձայնագիր պետք է ներառի Իսրայելի պարտավորությունը՝ դադարեցնել պատերազմը և հեռանալ Գազայից։