Ու՞մ է պատկանում աշխարհի ամենաթանկ ատամը և որքա՞ն է վաճառվել այն

Ու՞մ է պատկանում աշխարհի ամենաթանկ ատամը և որքա՞ն է վաճառվել այն

Իսկ դուք գիտեի՞ք, թե ում է պատկանում աշխարհի ամենաթանկ ատամը: Այո, այո, պարզվում է` կա ատամ, որն ունի բավականին պատկառելի արժեք:  

Այսպիսով, պատմության մեջ ամենաթանկ ատամը պատկանել է մեծագույն ֆիզիկոս Իսահակ Նյուտոնին։ 

Ատամը 1816թ. գնել է լոնդոնցի արիստոկրատը՝ 3633 դոլարով։ Այնուհետև, նա անմիջապես պատվիրում է ոսկե մատանի, ինչի մեջ էլ ամրացվում է ատամը։ Սակայն այսօր ատամն արժե մոտ 35700 դոլար:

Կանադացի ատամնաբույժ Մայքլ Զուկն էլ 2011թ. աճուրդում 32,000 դոլարով գնում է Ջոն Լենոնի ատամը: Աճուրդի կազմակերպիչները նախատեսել էին 10,000 դոլարով վաճառել ատամը, սակայն աճուրդի արդյունքները գերազանցեցին բոլոր սպասելիքները:

Մայքլի հավաքածույում առկա է նաև Էլվիս Փրեսլիի ատամը, ինչպես նաև մի քանի այլ հայտնի մարդկանց, էկզոտիկ և նախապատմական կենդանիների ատամներ:

Լուրեր են պտտվում, որ ատամնաբույժը ցանկանում է օգտագործել գենետիկական տեխնոլոգիաներ և ատամներից արդյունահանված ԴՆԹ-ն օգտագործել «տերերին» կյանքի կոչելու համար: