Համացանցում հայտնվել են «Ջոկեր-2» սցենարի մանրամասները

Համացանցում հայտնվել են «Ջոկեր-2» սցենարի մանրամասները

World of Reel պորտալը սեփական աղբյուրին հղում անելով՝ հրապարակել է «Ջոկեր -2»-ի սյուժեի մանրամասները։ Նրա խոսքով՝ Լեդի Գագան իսկապես կխաղա ֆիլմում, սակայն նրա կերպարը կլինի ոչ թե Հարլի Քուինը, այլ մեկ ուրիշը։ Ինսայդերը հերոսների ռոմանտիկ հարաբերությունները համեմատել է «Թոմի եւ Ջերիի» հետ։

Հոդվածում նշվում է նաեւ, որ «Ջոկեր 2»-ը կլինի ամենադաժան ֆիլմը, որտեղ կան բազմաթիվ մահվան, ամորձատման, գլխատման եւ բռնաբարության տեսարաններ։

Երկրորդ ֆիլմը կկրի «Փոխադարձ խելագարություն» (Folie à Deux) ենթավերնագիրը: Ռեժիսորի աթոռին կվերադառնա Թոդ Ֆիլիպսը: Նա նաեւ Սքոթ Սիլվերի հետ գրել է սցենարը։ Նախագիծը վարում է Warner Bros.-ը։