Լավագույն զովացուցիչ ըմպելիքներն ամառային տապից փրկվելու համար

Լավագույն զովացուցիչ ըմպելիքներն ամառային տապից փրկվելու համար

Երբ ամռան տապը պատում է տներն ու փողոցները, մարդիկ սկսում են փնտրել տապից փրկվելու տարատեսակ միջոցներ։ Ամենաարդյունավետ և պարզ մեթոդներից է սեզոնային մթերքից համեղ ու զովացուցիչ ըմպելիքներ պատրաստելը։
Առաջարկում ենք զովացուցիչ ըմպելիքներ, որոնք կարելի է պատրաստել տանը։

1.    Եռացնել 1 լիտր ջուրն ու շաքարավազը, հովացնել մինչև 80°С, չորս մասի բաժանել ելակն ու լցնել ջրի մեջ։ Թրմել 1 ժամ։ Այնուհետև պահել սառնարանում առնվազն 2 ժամ։ Լավ սառեցված ըմպելիքի մեջ ավելացնել 2 կիտրոնի հյութը։ Երրորդ կիտրոնի կեղևը մաքրել, հանել միջուկն ու ավելացնել լիմոնադի մեջ։ Մատուցել սառույցով։

                                    
2.    Եփել և սառեցնել 250 մլ սուրճն առանց շաքարավազի։ Բլենդերի մեջ ավելացնել կտրատած բանանը, ազնվամորին, ըմպելի վանիլային յոգուրտը և սուրճը։ Հարել բոլոր բաղադրիչները` ստանալով խիտ զանգված։ Սրճային սմուզիով բաժակները կարելի է զարդարել մանրացված ընկույզներով, շոկոլադով և անանուխով։

3.    Բլենդերի միջոցով մանրացնել ձմերուկը մոտ 5 րոպե, ավելացնել մեղրը կամ շաքարավազը, մանրացնել ևս 1–2 րոպե։ Ցանկության դեպքում կարելի է ավելացնել կիտրոնի հյութ։ Պատրաստի ըմպելիքը լցնել բաժակի մեջ ու զարդարել թարմ անանուխի թերթիկներով, ձմերուկի կտորներով, դնել ձողիկներ։