1. Քնի ապնոէ Քնի ապնոէն քնի խանգարման տեսակ է, որը դրսևորվում է շնչառական դադարներով, որոնց ընթացքում գլխուղեղը, անհրաժեշտ քանակով թթվածին չստանալով, ազդակներ է հղում արյունատար անոթներին ու սրտին՝ արյան հոսքն ավելի ինտենսիվորեն ապահովելու համար։ Դա մեծացնում է զարկերակային ճնշման, սրտի ռիթմի խանգարման, կաթվածի ու սրտային անբավարարության վտանգը։ Քնի ապնոեի ախտորոշման հիմնական եղանակը քնի գիշերային հետազոտությունն է (պոլիսոմնոգրաֆիա), որից հետո քնի մասնագետի կողմից մշակվում է բուժման պլանը։
2.Դեղնավուն-նարնջագույն խորդուբորդ բծեր
Տրիգլիցերիդների չափազանց բարձր մակարդակի պատճառով ձեռքերի ու ոտքերի մատների շրջանում, նստատեղին կարող է խորդուբորդ ցան առաջանալ։ Իրականում տրիգլիցերիդներն անհրաժեշտ են օրգանիզմին, սակայն դրանց ավելցուկը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների ու կաթվածի վտանգը։
3. Ձեռքերի ուժը
Ձեռքի ուժը կարող է պատմել նաև սրտի առողջությամ մասին։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ ամուր բռնելու ունակությունը կապվում է սրտի հիվանդությունների ավելի ցածր վտանգի հետ։ Եթե դժվարություններ են առաջանում իրերը բռնելու կամ բռնվելու հետ կապված, ապա կարելի է հետազոտել սիրտը՝ հետագա բարդությունները կանխարգելելու համար։
4. Մուգ բծեր եղունգների տակ
Եղունգների տակ առկա մուգ բծերը, որոնք չեն առաջացել վնասվածքի պատճառով, կարող են հուշել սրտամկանի ու սրտի փականների բորբոքման (էնդեկարդիտ) մասին։ Եղունգների տակ այդպիսի բծեր կարող են առաջանալ նաև դիաբետի ժամանակ, իսկ այդ հիվանդությունը ևս 2-4 անգամ մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը։
5. Գլխապտույտ
Գլխապտույտը հաճախ է ուղղակիորեն կապվում սրտի հետ առնչվող խնդիրների հետ, քանի որ ուղեղը բավական քանակությամբ արյուն չի ստանում։ Գլխապտույտը կարող է սրտի ռիթմի խանգարման հետևանք լինել․ այս ախտանշանի առաջացման պատճառ կարող է դառնալ նաև սրտային անբավարարությունն ու սրտի կաթվածը։