Ինչու՞ ուտել ելակ․ սննդաբանն ասել է, թե հատապտուղը ինչ է տալիս օրգանիզմին

Ելակը ձեր սննդակարգի օգտակար հավելումն է: Դիետոլոգ Օլեսյա Տրեպովան նշել է մի քանի լավ պատճառ՝ ավելի շատ հատապտուղներ ուտելու համար։ Մասնագետը հիշեցրել, որ հատապտուղը հարուստ է վիտամին C-ով, B խմբի վիտամիններով, կալիումով, մագնեզիումով, կալցիումով, երկաթով, ֆոսֆորով, յոդով, ֆոլաթթուով և բջջանյութով, պարունակում է հակաօքսիդանտներ, ածխաջրեր, սպիտակուցներ և նույնիսկ ճարպեր։
Դիետոլոգը նշել է, որ ելակ ուտելը լուրջ «աջակցում» է առողջությանը։ Հատապտուղների օգնությամբ դուք կարող եք բարելավել սրտի աշխատանքը, քանի որ կալիումը կարգավորում է արյան ճնշումը և ամրացնում է սրտի մկանները։
Ելակն օգտակար կլինի նաև իմունային համակարգի ամրապնդման և տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի կանխարգելման համար։ Մթերքը պարունակում է հակաօքսիդանտներ՝ նրանք պայքարում են ազատ ռադիկալների դեմ և պաշտպանում բջիջները: Սակայն ելակի արժեքավոր հատկությունները դրանով չեն ավարտվում։ Բժշկի խոսքով՝ հատապտուղի մեջ առկա մանրաթելի շնորհիվ կարելի է բարելավել մարսողությունը։ Իսկ վիտամինների շնորհիվ այն վերականգնում է մաշկի գեղեցկությունն ու տեսողական սրությունը։ Այնուամենայնիվ, հարկ է հիշել, որ այգու ելակը ամենաքաղցր և ալերգենիկ հատապտուղներից է, և արտադրանքի բարձր թթվայնությունը բացասաբար է անդրադառնում ատամի էմալի վրա, Kuban News-ի հետ զրույցում պարզաբանել է Օլեսյա Տրեպովան։