Սննդաբանը խոսել է ցելյուլիտի պատճառների մասին

Ցելյուլիտ կարող է առաջանալ մարդու մոտ սխալ սննդակարգի պատճառով։ Մասնավորապես, քաղցրավենիքի և օսլա պարունակող մթերքների հաճախակի օգտագործման պատճառով։ Ռուսական 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է սննդաբան Լիլիա Ստարոդուբցևան։
«Ցելյուլիտը մարմնի անհավասարակշռության նշան է: Դրա առաջացման պատճառները կարող են լինել վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումները՝ հիպոթիրեոզ, թիրեոտոքսիկոզ, երիկամների հետ կապված խնդիրներ»,- նշել է բժիշկը։
Ստարոդուբցևան ասել է, որ ճարպային կուտակումների դեմ պայքարելիս պետք է ուշադրություն դարձնել լեղու արտահոսքին։ Մերսումներն ու այլ մանիպուլյացիաներն անօգուտ են, քանի որ ցելյուլիտից ազատվելու համար անհրաժեշտ է կարգավորել սննդակարգը և բարելավել ջրային հավասարակշռությունը։
«Բացի այդ, ցանկալի է հրաժարվել ալյուրից ու քաղցրավենիքից, քաղցր գազավորված ըմպելիքներից, ինչպես նաև չչարաշահել միսը»,- եզրափակել է մասնագետը։